Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Թվերն ավելի խոսուն են, քան իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 8

Թվերն ավելի խոսուն են, քան  իշխանությունների քաղաքական բարբաջանքներն ու «հաղթական» հայտարարությունները. 8
14.11.2025 | 18:12

Սկիզբը՝ այստեղ

Դիտարկում 7․ Աշխատաշուկայի թվերը աշխատանքի իրական պատկերը չեն (գործազրկությունը նվազո՞ւմ է, թե՞ թաքնվում է ստվերում).

2025թ․ երկրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանի գործազրկության մակարդակը կազմել է 12․3%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 13․8%-ից ցածր։ Թվերով՝ դրական միտում։ Բայց իրական պատկերը ավելի բարդ է։

Աշխատուժի ընդհանուր մասնակցության մակարդակը 58․3% է՝ 2024թ․ նույն ժամանակահատվածի 60․4%-ի դիմաց, այսինքն՝ անկում մոտ –2 տոկոսային կետով։ Սա նշանակում է՝ շատ մարդիկ պարզապես դուրս են եկել աշխատաշուկայից։

Բացի այդ, զբաղվածության մակարդակը 51․2% է, գրեթե անփոփոխ, իսկ աշխատուժի թերօգտագործման համակցված ցուցանիշը հասնում է 18․6%՝ փաստացի ցույց տալով, որ յուրաքանչյուր հինգերորդ աշխատանքային ռեսուրս լիարժեք չի օգտագործվում։ Թերզբաղվածությունը՝ երբ մարդն աշխատում է կիսաժամ, բայց պատրաստ է լրիվ դրույքով, կազմել է 1․4%, իսկ երկարատև գործազրկությունը՝ արդեն 53․3%, այսինքն՝ յուրաքանչյուր երկրորդ գործազուրկ աշխատանքի չի գտնում ամիսներով կամ տարիներով։

Ավելացնենք ևս մեկ փաստ․ գործազուրկների ավելի քան 61%-ը միայն միջնակարգ կրթություն ունի, իսկ բարձրագույն կրթություն ունեցողների մասնաբաժինը՝ ընդամենը 10%։ Սա վկայում է ոչ միայն աշխատատեղերի սակավության, այլև՝ աշխատանքի որակական անհամապատասխանության մասին։

Եվ ամենակարևորը․ գործազրկության թվերի նվազումը չի նշանակում աշխատատեղերի ավելացում, այն հաճախ նշանակում է մարդկանց հիասթափություն ու հեռացում աշխատաշուկայից։ Երբ մարդիկ այլևս չեն փնտրում աշխատանք, նրանք այլևս չեն հաշվառվում որպես գործազուրկ, բայց նրանք նույնքան անաշխատ ու անապահով են մնում։

Սա իրական աշխատանքի շուկան է՝ թվերով՝ կայուն, բայց բովանդակությամբ՝ թուլացած։ Երբ պետությունը չի ստեղծում արժանապատիվ աշխատատեղեր, մարդիկ ընտրում են լռել, արտագաղթել կամ գոյատևել ստվերում։

Շարունակելի

Դավիթ Անանյան

#ԹվերիԵտևում #ՀայաստանիՏնտեսություն

Դիտվել է՝ 3257

Մեկնաբանություններ